9110 դիտում
17:38 05-03-2018
Մուայթայի մարզիկները հայոց Եռագույնը բազմիցս ծածանել են համաշխարհային նշանակության սիրողական և պրոֆեսիոնալ ասպարեզներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մուայթայը կամ թայլանդական բռնցքամարտը ծագել է թայլանդական ավանդական Մուայ մարտարվեստի և անգլիական բռնցքամարտի տեխնիկական համակցությունից: Մուայթայը դասվում է այն արևելյան մարտարվեստների դասին, որոնց մրցաշարերը անցկացվում են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական հարթականերում և կանոնադրությամբ:
Այս մարտարվեստը առանձնանում է իր տեխնիկական չորությամբ և մարտավարական բարձրէֆեկտիվությամբ: 2016թ.-ից Միջազգային Օլիմպիական Կոմիտեն ճանաչեց Մուայթայը՝ որպես մարզաձև, իսկ IFMA կազմակերպությանը՝ որպես Մուայթայի միայկ պատասխանատու կազմակերպություն: Հայաստանում՝ IFMA կազմակերպության ներկայացուցիչ Հայաստանի Մուայթայի ֆեդերացիան այս լուրը ընդունեց մեծ խանդավառությամբ և յուրահատուկ պատասխանատվությամբ, քանի որ դա նոր հնարավորությունների և մարտահրավերների մեկնարկն է ազդարարում Մուայթայի մեր ազգային հավաքականի համար (համաձայն ՀՀ Սպորտի և Երիտասարդության նախարարության՝ միայն Հայաստանի Մուայթայի ֆեդերացիան է ճանաչվում Հայաստանի տարածքում Մուայթայի համար ՄԻԱԿ պատասխանատու կազմակերպություն):
Հայոց Եռագույնը բազմիցս ծածանվել է համաշխարհային նշանակության սիրողական և պրոֆեսիոնալ ասպարեզներում ամենաբարձր՝ չեմպիոնական հարթակներից՝ շնորհիվ ֆեդերացիայի համախումբ և արդյունավետ գործունեությանը: Ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը, ամբողջապես նվիրված լինելով Հայաստանում սիրելի մարզաձևի և առողջ ապրելակերպի տարածմանը, ջանքեր չի խնայել՝ իր մարզիչների և մարզիկների համար հնարավորինս արժանի պայմաններ ստեղծելու ՝ մեր հավաքականում ընդգրկելով նաև ռուսաստանաբնակ հայազգի մարզիկներին, ովքեր մինչև այդ հանդես էին գալիս Ռուսաստանի Դաշնության դրոշի ներքո:
Շնորհիվ նման գործելակերպի էքսկլյուզիվ պայմանագրեր են կնքնվել բարձր հեղինակավոր տարբեր պրոմոութերական կազմակերպությունների հետ. միայն Ռուսաստանում 4 տարբեր կազմակերպություններ պորֆեսիոնալ մենամարտեր են կազմակերպում մեր մարզիկների համար: Նմանատիպ մենամարտեր են անցկացվում նաև մեր տարածաշրջանից դուրս՝ Ազիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի տարբեր երկրներում:
Այս տարին արդեն հաղթանակով է մեկնարկել Հայաստանյան Մուայթայի համար. պորֆեսիոնալ մարզիկ Գոռ Նազարյանը բացարձակ հաղթանակ տոնեց ռուսաստանցի հակառակորդ Յուրի Սոկոլի դեմ ռեվանշ մենամարտում մեծ հեղինակություն վայելող Steel Fights կամակերպության միջնորդությամբ: Մոտակայքում՝ մարտի 10-ին, սպասվում են նաև ֆեդերացիայի անդամներ Արմեն Գրիգորյանի և Ալբերտ Ամիրջանյանի անկասկած հաղթանակները Իսպանիայի Վալենսիա քաղաքում կայանալիք՝ բարձր հեղինակավոր Mix Fights կամզակերպության կազմակերպած պրոֆեսիոնալ մենամարտերում:
Հայաստանյան Մուայթայը նաև զարգանում է միջազգային սիրողական ասպարեզում: Սիրողական ամենամեծ մրցաշարերը սկսվելու են ապրիլից՝ Մուայթայի Հայաստանի առաջնությունից, իսկ այնուհետև հունիսին Եվրոպայի առաջություն, որին հաջորդելու է մեր մարզիկների մասնակցությունը Մեքսիկայում աշխարհի առաջնությանը:
Մեր Մուայթայի ֆեդերացիան ամեն կերպ ձգտում է տարածել նաև հայրենասիրություն և ամենայն սպորտային արժեքներ Հայաստանում: Այսպես օրինակ Մայիսի 28-ին՝ մեր անկախ պետականության վերականգման հարյուրամյակին ընդառաջ, կազմակերպվելու է բացօթյա հուշամրցաշար: Կազմակերպվում են տարբեր ծրագրեր՝ սոցիալապես անապահով պատանիների անվճար մարզումների և մարզական հանդերձավորման համար, ինչպես նաև նմանատիպ մի ծրագիր շուտով գործելու է նաև մանկատների պատանիների համար:
Մեր Մուայթայի ֆեդերացիան այսօր ունի բոլոր անհրաժեշտ և օրինական հնարավորություններն ու հիմքերը՝ Հայաստանում թայլանդական բռնցքամարտը միջացգային համապատասխանության զարգացնելու, Սփյուռքում գործող հայազգի մարզիկների մեր դրոշի ներքո համախմբման և համայն սպորտային արժեքների քարոզչության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
610 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
682 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
730 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից