211652_close_icon
views-count25691 դիտում article-date 10:21 09-07-2018

Պրահայում ավարտվեց Մուայթայի Եվրոպայի երիտասարդների և մեծահասակների առաջնությունը. հայ մարզիկները զբաղեցրեցին 3-րդ պատվավոր տեղը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Մուայթայի Եվրոպայի երիտասարդների և մեծահասակների առաջնությունը, որը տեղի ունեցավ հունիսի 30-ից հուլիսի 8-ը: Առաջնությանը մասնակցում էին 33 պետություն, այդ թվում նաեվ Հայաստանի Մուայթայի ֆեդերացիան՝ 6 հոգուց բաղկացած թիմով,1 մարզիչ և 4 մարզիկ: Մեր երիտասարդների կազմից 2 հոգի զբաղեցրեցին 3-րդ պատվավոր տեղը, որը 33 հզոր պետությունների մեջ բավականին բարձր ցուցանիշ է՝ Ռազմիկ Գրիգորյան, 17 տարեկան 60կգ քաշային կարգ և Արման Գալստյան 17 տարեկան 63.5կգ քաշային կարգ: Նրանք երիտասարդների կազմում զբաղեցրեցին 3-րդ պատվավոր տեղը: Նորանոր հաջողություներ մեր մարզիկներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր