211652_close_icon
views-count46174 դիտում article-date 23:26 05-03-2018

Երևանում քաղաքացիները, փրկարարներն ու փրկարար–հոգեբանը կարողացել են կանխել 30-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը. նա անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և ցանկանում է ինքնասպանություն գործել՝ իրեն ցած նետելով: Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոակտը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Արթուր Վելյանի և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության խումբը՝ հրահանգիչ, փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Մերի Գևորգյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Տեղում աշխատել են նաև ԱԻՆ ՓԾ աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը՝ բժիշկ-փրկարար Մանուկյանի գլխավորությամբ: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, քաղաքացիները կարողացել են համոզել կամրջի վտանգավոր եզրագիծն անցած տղամարդուն, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, այնուհետև փրկարար- հոգեբանը կարողացել է հոգեբանական զրույցի արդյունքում նրան տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էրեբունի բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժզննում անցնելուց հետո ինքնասպանության փորձ կատարողը հրաժարվել է մնալ հիվանդանոցում, որտեղից նրան տեղափոխել են Ոստիկանության կենտրոնական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ տղամարդը Երևանի բնակիչ, 30-ամյա Գ. Տ.-ն է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր