211652_close_icon
views-count2663 դիտում article-date 22:23 06-03-2018

Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվել են Ղարաբաղյան շարժման 30-ամյակի և Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ

Մարտի 2-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և ազգային վարչությունների նախաձեռնությամբ Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ուենցավ հոգեհանգստյան պաշտոն՝ նվիրված սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցին: Նույն օրը Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցում Արաբական Միացյալ էմիրություններում և Կատարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգսյանի նախագահությամբ մատուցվեց Սուրբ պատարագ՝ նվիրված Արցախի ազատագրման պայքարի 30-ամյակին: Պատարագին ներկա էին Արաբական Միացյալ էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, դեսպանության անձնակազմը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ և հյուրեր: Այնուհետև «Սուրեն Կոժակյան» սրահում ցուցադրվեց վավերագրական ֆիլմ, որով ներկայացվեց ադրբեջանական պատմական կեղծիքների քաղաքականությունը և տարածաշրջանի վերաբերյալ իրական փաստերը: Ֆիլմի ավարտից հետո ելույթ ունեցավ դեսպան Ղարիբջանյանը և ներկայացրեց Արցախի վերածննդի օրվա ու Դարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: Ելույթով հանդես եկավ նաև Արաբական Միացյալ էմիրություններում և Կատարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Աեսրոպ Ծ. Վրդ. Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր