211652_close_icon
views-count1159 դիտում article-date 22:04 14-03-2024

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը հնդկական կողմի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Աշխատանքային այցով Հնդկաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 11-14-ը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարի ռազմարդյունաբերության գծով տեղակալ Անուրագ Բաջպայի, Հնդկաստանի ՊՆ ընդհանուր քարտուղար (միջազգային համագործակցություն) Վեշվեշ Նեգիի, Հնդկաստանի ԱԳՆ քարտուղար (նախարարի տեղակալ) Պավան Կապուրի և Հնդկաստանի վարչապետին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ռազմական գծով խորհրդական Սանդիպ Սինգհի հետ։

Քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր