Մարտի 8. տոնական ծաղիկներ` օրվա խորհրդով ձևավորված տաղավարներից
Երևանյան մարտի 8-ը սովորաբար նշանավորվում է հատուկ այս օրվա առիթով ինքնատիպ ձևավորմամբ ծաղկային տաղավարներից կանանց ու աղջիկներին բաժանվող ծաղիկներով:
Շքեղ վարդերի հետ նրանք ստացել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկներ: Հյուսիսային պողոտայի Թումանյան և Աբովյան փողոցներին հարող հատվածներում, Շառլ Ազնավուրի հրապարակում և «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնին հարակից հատվածից անցուդարձ անող և երևանյան ջերմությամբ ուշադրության արժանացած կանայք ու աղջիկներն իրենց երախտիքի խոսքն են հղել կազմակերպիչներին:
Նրանք նշել են, որ Երևանի քաղաքապետարանի ավանդական դարձած այս միջոցառումներն անչափ հաճելի են, և ամեն անգամ կանանց մեծարելու ու գնահատելու գեղեցիկ նախաձեռնության են վերածվում: