3599 դիտում
21:13 08-03-2018
Հյուսիսային պողոտայում դասական երաժշտության գոհարների փայլուն կատարումներով ելույթ է ունեցել «Օպերա վիվա» քառյակը
Կանանց միջազգային տոնը Երևանում առանձնահատուկ է եղել նաև մայրաքաղաքի տարբեր հատվածներում կայացած համերգային ծրագրերով: Դրանցից մեկը տեղի է ունեցել Հյուսիսային պողոտայի՝ Թումանյան փողոցին հարող հատվածում:
Դասական երաժշտության գոհարների փայլուն կատարումներով ելույթ է ունեցել «Օպերա վիվա» քառյակը: Համերգին ներկա երևանցիները, բազմաթիվ զբոսաշրջիկներն ու ակամայից մասնակից դարձած անցորդները նշել են, որ հաճելիորեն զարմացած են տաղանդաշատ երգիչների կատարումներից, որոնց մինչև վերջ ունկնդրելուն չի խանգարել անգամ չդադարող անձրևը:
Քառյակը հանդես է եկել նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին նվիրված ստեղծագործություններով: Համերգին ներկա կանանց ու աղջիկներին ծաղիկներ են բաժանվել:
Նմանատիպ նյութեր
7853 դիտում
01:04 16-05-2019
Հրետանային գնդից զինվորներ, ովքեր եւս հանդես եկան փայլուն՝ երգի գեղեցիկ կատարումներով.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
11309 դիտում
11:08 11-09-2017
Համահայկական նվագախումբը ելույթ կունենա դասական երաժշտության ամենահեղինակավոր «Գրամոֆոն» մրցանակաբաշխությանը
968 դիտում
19:59 18-12-2014
Կոմիտասի անվան քառյակը ելույթ է ունեցել Արտաշատում
Այս բաժնից
766 դիտում
09:14 03-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
799 դիտում
23:54 02-02-2025
Սպորտը միայն հաղթանակների մասին չէ․ այն կամքի խորհրդանիշ է․ Տիգրան Ավինյան
949 դիտում
23:10 02-02-2025
Հայաստանի եվրատեսիլյան մասնակցին հանդիսատեսը կընտրի փետրվարի 16-ին՝ «Դեպի Եվրատեսիլի» շրջանակում