211652_close_icon
views-count64290 դիտում article-date 10:19 09-03-2018

Արտակարգ դեպք Գյումրիում. Երևան քաղաքի դատախազության դատախազին պատկանող «Գարուն» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետ փողոցի բնակիչ՝ 68-ամյա Լևոն Սարգսյանի կողմից, որ նույն օրը, ժամը 18։10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մարմաշեն խճուղի 1 հասցեի «Գարուն» ռեստորանային համալիրի դիմաց իրեն անծանոթ անձը վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածել է իր ձախ ուսին, ինչի պատճառով ինքը մարմնական վնասվածք է ստացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են կասկածյալի ինքնությունը. նա Գյումրի քաղաքի Պ. Սևակ փողոցի բնակիչ՝ 27-ամյա Ռուդիկ Սարգսյանն է, ով բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է Ոստիկանություն, որտեղից էլ ստորագրությամբ բաց է թողնվել։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Հետաքննիչի որոշմամբ Լ. Սարգսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր և փաստի առթիվ էլ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր