10101 դիտում
10:52 09-03-2018
Գալուստ Սահակյանի տնեցիք լավ են ապրում, սառնարանում լիքը ուտելիք կա, ժամանակին օդափոխվում է. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Հայ ազգի մեջ ընդդիմադիր ճամբար չկա, պարզապես հայը ցանկանում է լավ ապրել, իր սառնարանում լիքը ապրանք լինի, տնեցիք լավ ապրեն, ժամանակին կարողանան օդափոխվել»,- հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
«ՉԻ» – Սովորաբար այդպես ծծկեր երեխաների մասին են ասում՝ «Ի՞նչ է պետք, որ փորը կուշտ լինի, տակը չոր լինի, ժամանակին հանեն մաքուր օդի»:
Ծծկեր երեխային գուցե իսկապես դրանից ավելին պետք չէ, որովհետև գիտակցությունը դեռևս սաղմնային վիճակում է: Բայց Գալուստ Սահակյանն ակնհայտորեն ինքն իրեն է նկարագրել ու միանգամայն իրավացի է՝ տնեցիք լավ են ապրում, իր սառնարանում լիքը ուտելիք կա, ժամանակին օդափոխվում է, գիտակցությունն էլ սաղմնային վիճակում է:
Ի դեպ՝ եթե որևէ օտարերկրացի իրեն նման արտահայտություն թույլ տար, թե հայերի գիտակցությունը պայմանավորված է միայն ստամոքսով, ազգովի այդ մարդուն թուրք կհայտարարեինք (կամ՝ ադրբեջանական նավթադոլարներով գնված):
Բայց ասողը Գալուստ Սահակյանն է, և բոլորս ըմբռնումով ենք մոտենում: Ու միայն մի խնդրանք ունենք՝ որ տնեցիք նորմալ կերակրեն ու ժամանակին հանեն զբոսանքի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2304 դիտում
10:01 10-03-2016
Գալուստ Սահակյանի և Էդուարդ Շարմազանովի միջև «գաղափարական հակասություն» է նկատվում. «Չորրորդ իշխանություն»
2815 դիտում
09:15 23-07-2016
Գալուստ Սահակյանի մոտ ամեն ինչ նույնն է. «Չորրորդ իշխանություն»
4016 դիտում
09:49 08-03-2016
Լևոն Մկրտչյանը հրաժարվել է ժամանակին Արմեն Աշոտյանին սպասարկող թանկարժեք մեքենայից. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»