83943 դիտում
09:54 10-03-2018
Իջևան քաղաքում 44-ամյա Թուրքիայի քաղաքացին ցիտրուսային մրգերով բարձված բեռնատարով բախվել է բաժանարար բետոնին. այն մասամբ բարձրացել է բետոնե սյան վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի10-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 44-ամյա Էրբաշ Հասանը իր վարած DAF մակնիշի KA 053 RO համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի 130-րդ կմ հատվածում՝ Իջևանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Իջևանի շուկայի գլխավոր ճանապարհին տեղադրված բաժանարար բետոնե հատվածին՝ մասամբ բարձրանալով բետոնե սյան վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Սերյոժա Ղալթախչյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Կարեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել ցիտրուսային մրգերով։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+