30331 դիտում
16:18 10-03-2018
Վանաձորում 39-ամյա կինը 62-ամյա տղամարդուց խոշոր չափի գումար է շորթել՝ սպառնալով, որ չտալու դեպքում վարկաբեկիչ տեղեկություններ կհրապարակի
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Վանաձոր քաղաքի բնակչուհի՝ 39-ամյա Գոհար Ն.-ի կողմից շորթում կատարելու փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գոհար Ն.-ն մարտի 9-ին Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Արմեն Ս.-ին հայտնել է, որ նրա վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ կհրապարակի, և եթե նա իրեն վճարի 800 ԱՄՆ դոլար, ինքը դա չի անի։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ մարտի 2-ին Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի տնակներից մեկի բակում Գոհար Ն.-ն Արմեն Ս.-ի կողմից ստացել է 100 հազար դրամ։
Ոստիկանները հայտնաբերել են Գոհար Ն.-ին, ով հրավիրվել է Ոստիկանության Տարոնի բաժին, այնուհետև ստորագրությամբ բաց է թողնվել։
Ըստ տեղեկությունների՝ Արմեն Ս.ի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, վարկաբեկիչ ոչ մի տեղեկություններ չեն եղել, պարզապես նրա նկատմամբ Գոհար Ն.-ն շորթում է կատարել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: