40752 դիտում
15:13 15-06-2021
ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտից շորթման եղանակով ֆեյսբուքյան հայտնի օգտատերերից մեկը խոշոր չափի գումար է պահանջել՝ սպառնալով, որ չտալու դեպքում գեներալի վերաբերյալ արատավորող տեղեկություններ է հրապարակելու
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նյութեր են նախապատրաստվում ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալներից մեկի, կոչումով ոստիկանության գեներալ-լեյտենանտի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախկին ոստիկանության բարձրաստիճան սպան դիմել է ԱԱԾ և հայտնել, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը իր ֆեյսբուքյան էջին անձնական նամակներ է ուղարկել և իրենից պահանջել 2 օրվա ընթացքում իրեն փոխանցել խոշոր չափի գումար, հակառակ դեպքում սպառնացել է իր վերաբերյալ արատավորող նյութեր հրապարակել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ նախկին ոստիկանապետը հրաժարվել է ֆեյսբուքյան օգտատիրոջ շանտաժը կատարելուց ու դիմել է ԱԱԾ։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում շորթում կատարողի և ոստիկանության գեներալ-լեյտենանտի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: