211652_close_icon
views-count45738 դիտում article-date 20:35 10-03-2018

Արտառոց պատկեր Էրեբունու վարչական տարածքում. հանուն շինարարության Տարոն Մարգարյանը թույլ է տվել փակել հետիոտների համար նախատեսված մայթը՝ վտանգի ենթարկելով քաղաքացիների կյանքը. ՖՈՏՈՇԱՐՔ

Վերջին տարիներին Երևանում շինարարության ասպարեզում զարմանալի պատկերներ ենք տեսնում: Տեսնում ենք, թե ինչպես են շինարարական բոլոր նորմերի խախտումով շենքի տանիքին մի ամբողջ թաղամաս կառուցում, ինչպես են խաղահրապարակների հաշվին ավտոտնակ ու նոր շինություններ կառուցում: Թվում է, թե զարմացնելու բան չի մնացել, սակայն Էրեբունու վարչական շրջանում արտառոց իրավիճակի ականատեսը դարձանք. այստեղ շինարարական տարածքը մեծացրել են... մայթերի հաշվին: Այսինքն, հետիոտների համար նախատեսված մայթը փակել են, որ շինարարություն անեն: Իսկ վայրը բավական մարդաշատ է, մոտակայքում գտնվում է «Գայանե» ունիվերմագը, բենզալցակայանը, ու հետիոտները այսուհետ իրենց կյանքը վտանգելով, պիտի ստիպված ճանապարհի մեջտեղով քայլեն, քանի որ մայթ չկա: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ենք դիմում. երբ նման շինթույլտվություն եք տվել, չե՞ք մտածել անցորդների մասին, կամ չգիտե՞իք, որ մայթերը ինչի համար են նախատեսված: Կամ դուք ձեր տնից դուրս եք գալիս, իսկ մայթ չկա. մեքենաներն անմիջապես տան դարպասի կողքով են սուրում: Դա նորմալ կընդունեի՞ք: Իհարկե, ոչ: Այդ դեպքում ինչո՞ւ է քաղաքապետը որոշել էրեբունցիների համբերությունն ու համարձակությունը փորձել: Ո՞վ ասաց, որ էրեբունցիները կամիկաձե են և պատրաստ են հանուն ինչ որ մեկի հերթական շինության զոհաբերել իրենց կյանքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր