211652_close_icon
views-count57222 դիտում article-date 10:38 04-06-2019

Երևանի քաղաքապետարանը խոսքից անցավ գործի. Արաբկիրում ապամոնտաժում են հետիոտների համար նախատեսված գրավված ու բետոնապատված մայթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկի մոտ բազմահարկ շենքի կառուցապատողի կողմից զավթված մայթը ապամոնտաժվում է։ Բազմաթիվ զգուշացումներից ու ծանուցումների հետո կառուցապատողը հրաժարվել էր դադարեցնել ապօրինությունը։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապամոնտաժման աշխատանքները ղեկավարում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը։ Ժամանել են նաև մեծ թվով ոստիկաններ ոչ միայն Արաբկիր վարչական շրջանից, այլ նաև Երևան քաղաքի մի քանի բաժիններից։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 341+
341+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր