124762 դիտում
17:07 11-03-2018
Սպանություն Երևանում. Արաբկիր վարչական շրջանում ընկերների կերուխումն ավարտվել է սպանությամբ. տունն ամբողջովին պատված է արյան հետքերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 11ա շենքի բնակարաններից մեկում դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Ոստիկանության Արաբկիրի բաժի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Տիգրան Թամամյանի և բաժնի պետի տեղակալ Հարություն Խեդոյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 93-րդ բնակարանում՝ հյուրասենյակում բազմոցի վրա, հայտնաբերել են տանտիրոջ՝ դին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության 4-րդ բաժանմունքի ծառայողներն ու Արաբկիրի ոստիկանները, համագործակցելով Ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողների հետ՝ Էրեբունու բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, 2 կասկածյալի հայտնաբերել և տեղափոխել են Ոստիկանության Արաբկիրի բաժին:
Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն ու Արաբկիրի քննչական բաժնի քննիչները, ովքեր կատարում են դեպքի վայրի զննություն:
Սպանության վայրի հարևանությամբ բնակվողները ասում էին, որ սպանությունից առաջ սպանվածը, ում անունը Կարեն է, իր 2 ծանոթների հետ կերուխում է արել, որից հետո տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է սպանությամբ:
Տան մի քանի սենյակների պատերին, այդ թվում՝ լոգարանում, կան արնանման հետքեր:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ սպանվածը նշված տան բնակիչ, 65-ամյա Կարեն Աղաբաբյանն էր:
Հաշվի առնելով հանցավորության վտանգավոր աստիճանը, առաջին պահից տեղում էր նաև Արաբկիր վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ Անդրանիկ Վարդանյանը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
124479 դիտում
10:11 04-09-2017
Սպանություն «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրում. կերուխումն ավարտվել է 1 մարդու սպանությամբ, կա 2 վիրավոր