100139 դիտում
11:05 23-08-2018
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Գավառում քարե աղյուսով փորձել են սպանել 81–ամյա տանտիրուհուն. տունն ամբողջովին պատված էր արյունով. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 22-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոցի 61 շենքի 11-րդ բնակարանի բնակչուհին չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: և անհրաժեշտ է, որպեսզի փրկարարները շտապ մոտենան նշված հասցե՝ դուռը բացելու համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն կժամաներ Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանը օպերատիվ տեղեկություններ է ստանում, որ նշված տանը վիճաբանություն է տեղի ունեցել և այնտեղ կա վիրավոր:
Օպերատիվորեն ժամանում են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Ա. Շմավոնյանի և ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Արայիկ Քոչարյանի գլխավորությամբ:
Մարզային ոստիկանապետի հանձնարարականով օպերատիվորեն ժամանում է նաև Գավառի հիվանդանոցի հերթապահ խումբը:
Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ անօգնական, ծայրահեղ ծանր վիճակում հայտնաբերում են տանտիրուհուն՝ 81-ամյա Սիլվա Տոնիյանին՝ գլխին ստացած վնասվածքներով:
Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերում և փրկարարների հետ «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ նրան տեղափոխում են Գավառի հիվանդանոց:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տան սենյակն ամբողջովին պատված էր արյունով, բնակարանում էլ հայտնաբերվում է աղյուս (քարփինջ), որի վրա առկա են արնանման հետքեր:
Դեպքի վայր է ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արտավազդ Ղազարյանի և վարչության պետի տեղակալ Մանուկյանի գլխավորությամբ:
Մինչ քննիչները դեպքի վայրի տեղազննություն էին կատարում, Գեղարքունիքի մարզի ոստիկանները պարզել են, որ Ս. Տոնիյանին սպանելու դիտավորությամբ մարմնական վնասվածքներ է պատճառել նույն շենքի բնակիչ, 41-ամյա Խաչատուր Հարությունյանը, ով քարե աղյուսով Ս. Տոնիյանին հարվածներ հասցնելուց հետո դիմել է փախուստի:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Ա. Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի /սպանության փորձ/ հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունններ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե Գավառի փրկարարներն ու բժիշկները օպերատիվորեն չգործեին, ապա հնարավոր է՝ կինը ստացված վնասվածքներից մահանար:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+