211652_close_icon
views-count6733 դիտում article-date 09:44 13-03-2018

Հրահանգվել է «զբաղվել» հանրահավաքներին մասնակցած անձանցով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, օպերատիվ աշխատանքի լիազորություն ունեցող կառույցներին հրահանգվել է «զբաղվել» այս օրերին ար­դեն հանրահավաքներին մասնակցած անձանցով: Ընդ որում, եթե նախկինում քաղաքացիների ակտիվ այս հատվածին փորձում էին պարզապես ահաբեկել, այժմ գտնում են տվյալ մարդկանց մտերիմ անձանց, որոնց միջոցով էլ փորձում են ազդել նրանց վրա՝ համոզելով հետ մնալ բողոքի ակցիաների մասնակցելու մտադրու­թյունից: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, իհարկե, հերքեց լուրը՝ ասելով «ՀՀԿ-ն շատ ավելի կարևոր արտաքին և ներքին հարցեր ունի, քան զանգել ուժային կառույցներին և ասել՝ միտինգավորներին թողեք կամ մի թողեք»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր