211652_close_icon
views-count1665 դիտում article-date 09:37 30-09-2014

Ինչու Գրիշա Մարգարյանը չի մասնակցում եռյակի հանրահավաքներին. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիշա Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) հայտարարել է, որ ԱԺ ոչ իշխանական 3 ուժերի կողմից կազմակերպած հանրահավաքներին չի գնում, քանի որ այդ մասով որեւէ որոշում չի կայացվել: Դրա փոխարեն ինքը Շենգավիթում, 3-րդ մասում հանդիպումներ է ունենում ընտրողների հետ: «Այնպես չէ, որ միտինգ եմ հավաքում, գնում հանդիպում եմ մարդկանց հետ, զրուցում եմ»,- ներկայացրել է Մարգարյանը: Խոսելով այն մասին, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է սահմանադրական բարեփոխումներին, պատգամավորը պաշտպանեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տեսակետը` ասելով. «Ես, ճիշտն ասած, չեմ ուսումնասիրել սահմանադրական բարեփոխումները, այ, երբ կբերեն կներկայացնեն, այդ ժամանակ էլ խորը կուսումնասիրեմ, այդ ժամանակ էլ կասեմ կողմ եմ, թե դեմ եմ…»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր