211652_close_icon
views-count5209 դիտում article-date 10:18 14-03-2018

Մալաթիա-Սեբաստիայում համայնքային սեփականության հողերը «կոպեկներով» են բաշխում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Բանգլադեշում, համայնքային հողերը քաղաքապետարանը, կարելի է ասել, նվիրում է: Այս թաղամասի Անդրանիկի փողոցում անգամ մայթերն են «զավթում», գազոնների ու կանաչ տարածքների հաշվին շինություններ են կառուցում: Բնակիչները դժգոհում են՝ աոանց այն էլ այս թաղում կանաչ տարածքներն ու ծառերը քիչ են, հիմա էլ անխնա շինարարություն են անում, փոխանակ կանաչ տարածքներն ընդլայնեն: Քաղաքապետը Անդրանիկի 79/6 հասցեում կառուցապատման իրավունք է տվել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջը՝ Լիա Ալեքսանյանին, և փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի որդուն՝ Էդմոնդ Օհանյանին՝ Անդրանիկի 79/4 հասցեում: «Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նոր բացահայտումներ է կատարել նմանատիպ շինարարությունների վերաբերյալ: Բախշյանը պարզել է՝ նույն թաղամասում Րաֆֆու փողոցում մի շարք սուբյեկտների կառուցապատման իրավունք է տրվել: Սրանք՝ Ալեքսանյանն ու Օհանյանը, քաղաքապետից համայնքային սեփականության հողերը ստացել են «կոպեկներով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր