211652_close_icon
views-count9133 դիտում article-date 14:34 14-03-2018

Որքա ՞ն կարելի է այլոց երեխաների արյան հաշվին կառուցել սեփական երեխաների բարեկեցիկ ապագան. Մենուա Հարությունյան

Օտարերկրյա դպրոցներում կամ ԲՈՒՀ-երում հիմնականում սովորում են հարուստների կամ հարուստ պաշտոնյաների երեխաներ, և բանակից տարկետում տալ Հայաստանից դուրս սովորողներին, փաստացի, նշանակում է` օրենքով բանակից խուսափելու հնարավորություն տալ հարուստների և հարուստ պաշտոնյաների որդիներին: Մի՞թե պատերազմի վտանգի տակ ապրող պետությունն իրավունք ունի բանակի հարցում արտոնություններ տալ առանց այդ էլ արտոնյալ կյանքով ապրող հարուստներին ու պաշտոնյաներին, և արդյո՞ք մեր կիսաաստվածները չեն գիտակցում, որ նման պահվածքով ատելություն են ձևավորելու` սեփական կյանքը վտանգելով հայրենիք պահող տղերքի և ամեն գնով բանակից թռնել ձգտող բալիկների միջև: Որքա ՞ն կարելի է այլոց երեխաների արյան հաշվին կառուցել սեփական երեխաների բարեկեցիկ ապագան: Թող աստված դատի ձեզ, պարոնայք և ձեզ դասալիք կամ ապագա դասալիք բալիկներին: Մեկը կարող է առաջին գծում ծառայել և տղամարդ դարձած վերադառնալ իր ծնողների գիրկը, մեկ ուրիշը` սովորել Օքսֆորդում և «նարկաման» կամ «голубой» դարձած… Փառք ու պատիվ սահման պահող մեր տղերքին, դուք տղա եք.. [url=http://www.slaq.am/arm/news/1235208/]Մենուա Հարությունյան[/url]

Նմանատիպ նյութեր