2730 դիտում
17:25 14-03-2018
Կառավարությունում քննարկվել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին վերաբերող հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին և զարգացման ռազմավարությանը վերաբերող հարցեր:
Զեկուցվել է, որ բարեփոխումների ծրագրով 14 մլրդ դրամ գնահատվող 29 միջոցառում է նախատեսվում: Մասնավորապես, միջոցառումներն ուղղված են լինելու «Սևան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային պահպանավայրի ստեղծմանը, ազգային պարկի կառավարման պլանի մշակմանը, ջրածածկ և ջրածածկման ենթակա անտառտնկարկների մաքրմանը, ջրի տակ մնացած շենք-շինությունների ապամոնտաժմանը, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանման գոտիները հատուկ նշաններով առանձնացնելուն, ցուցանակների տեղադրմանը, զբոսաշրջության ժամանակակից պահանջներին համապատասխան հանգստի կազմակերպմանը, դեպի հուշարձաններ ճանապարհների կառուցմանն ու հիմնանորոգմանը:
Միջոցառումներ են ձեռնարկվելու նաև պատասխանատու արդյունագործական ձկնորսության, էկոլոգիապես մաքուր արտադրության, ջերմատնային տնտեսությունների կազմակերպման, ինտենսիվ այգիների հիմնման, Լճաշեն-Սևան հատվածը ներառող ծովափնյա ճեմուղու կառուցման և այլ ուղղություններով:
Զեկուցվել է, որ այս տարվա ընթացքում ազգային պարկի տարածքում մասնավոր հատվածի կողմից նախատեսվում է երկու ներդրումային ծրագրի իրականացում:
Կարեն Կարապետյանը կարևորել է «Սևան» ազգային պարկի պահպանման ու կառավարման արդյունավետության բարձրացումը՝ միաժամանակ ընդգծելով, որ պետք է հաշվի առնել նաև համայնքների մոտեցումները՝ վերջիններիս զարգացմանը չխոչընդոտելու նպատակով:
Վարչապետն անհրաժեշտ է համարել ազգային պարկի տարածքի գոտիավորումը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի իրականացման համար հստակ չափանիշների սահմանումը, այդ թվում՝ կանաչ տարածքների պահպանման, ձևավորման և այլ ուղղություններով:
Նմանատիպ նյութեր
703 դիտում
20:07 03-04-2024
Քննարկվել են «Սևան» ազգային պարկի տարածքում հնարավոր արտակարգ դեպք-պատահարների կանխարգելման հարցեր
1240 դիտում
19:05 28-02-2019
Ազգային Ժողովում քննարկվել են ընտրական բարեփոխումներին վերաբերող հարցեր
Այս բաժնից
640 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
964 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության