37718 դիտում
11:18 15-03-2018
Ոստիկանները որոնում են 32-ամյա քաղաքացուն, ով կասկածվոմ է 34-ամյա քաղաքացիներին դանակահարելու մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ձեռնարկված համատեղ օպերատվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են երեկ՝ մարտի 14-ին, 34-ամյա Գեղամ Կարապետյանին ու 34-ամյա Արմեն Բոջուկյանին դանակահարած կասկածյալի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվում է Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ՝ 32-ամյա Քաջիկ Ալեքսանյանը։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/14/1091341/]հայտնել [/url]էինք, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Պետրոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում մարտի 14-ին Երևանում տեղի ունեցած դանակահարությունների փաստով։
Ժամը 03։30-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնլ էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էին մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Պապյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորներն են Երևան քաղաքի Սախարովի փողոցի բնակիչ, 34-ամյա Գեղամ Կարապետյանը և Երևան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի բնակիչ, 34-ամյա Արմեն Բոջուկյանը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել էին, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին հաղորդում տալու։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
8122 դիտում
19:35 31-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (02.02.2025 թ․)