17906 դիտում
02:17 16-03-2018
Եվրոպայի լիգա. «Արսենալը» երկրորդ անգամ հաղթեց «Միլանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի 3:1 հաշվով հաղթեց «Միլանին»:
Առաջին հանդիպումն ավարտվել էր «Արսենալի» հաղթանակով՝ 2:0: 36-րդ րոպեին Չալհանօղլուն գերազանց հեռահար հարվածով բացեց խաղի հաշիվը:
4 րոպե անց խաղի գլխավոր մրցավարը կոպիտ սխալ թույլ տվեց՝ 11մ հարված նշանակելով «Միլանի» դարպասին, թեպետ կանոնների խախտում չկար: Ուելբեկը դիպուկ իրացրեց հարվածը:
Երկրորդ խաղակեսում «Միլանը» մի քանի լավ հնարավորություն ուներ նորից հաշվի մեջ առաջ անցնել, սակայն գոլը խփեցին լոնդոնցիները. այս դեպքում էլ սխալվեց «Միլանի» դարպասապահ Դոնարուման, որը Ջակայի հարվածից հետո գնդակը ետ մղեց սեփական դարպասը:
Խաղավերջում «Արսենալի» բազմաքայլ կոմբինացիայից հետո Ուելբեկը երկրորդ անգամ գրավեց «Միլանի» դարպասը և վերջակետ դրեց խաղում:
«Արսենալը» երկու հանդիպումների արդյունքով դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան ակումբի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 68-րդ րոպեին:
[b]Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
[/b]
«Արսենալ»-«Միլան»՝ 3:1
Ուելբեկ, 40 (11մ), 87, Ջակա, 73 – Չալհանօղլու, 36
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3685 դիտում
15:41 10-04-2016
«Յուվենտուսը» մեծն Բուֆոնի շնորհիվ հաղթեց «Միլանին» և ավելի մոտեցավ չեմպիոնական հերթական տիտղոսին. տեսանյութ
2344 դիտում
00:57 28-05-2015
Եվրոպայի լիգա. «Սևիլիան» դրամատիկ պայքարում հաղթեց «Դնեպրին»՝ 3:2 և երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Գավաթը
5234 դիտում
12:24 08-10-2018
«Արսենալը» վերջին 4 տարվա ընթացքում առաջին անգամ հաղթեց 9 խաղ անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1747 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1435 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1234 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին