211652_close_icon
views-count3677 դիտում article-date 08:41 16-03-2018

Տնտեսական ծրագրերը շրջանցում են մեր երկիրը` դրանից բխող բացասական հետևանքներով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.«Հայաստանը շարունակում է հետևողականորեն մեկուսանալ տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերից: Երեկ տեղի է ունեցել տարածաշրջանի չորս պետությունների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, իսկ քննարկման հիմնական թեման եղել է «Հարավ-Արևմուտք» տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցը: Մասնավորապես նախատեսված է ստեղծել 5311 կմ երկարությամբ տրանսպորտային միջանցք, որը հնարավորություն կստեղծի բեռներ տեղափոխել Հնդկաստանից Եվրոպա և հակառակ ուղղությամբ` անցնելով Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի տարածքով: Այլ կերպ ասած` Հայաստանի անմիջական հարևան երկրները տրանսպորտային հաղորդակցության ընդլայնման ուղղությամբ ծրագրեր են կազմում` փորձելով կապել արևելքն ու արևմուտքը: Բայց արի ու տես, որ այդ համագործակցության արդյունքում գնալով ավելի ու ավելի է խորանում Հայաստանի մեկուսացումը. ի վերջո, տնտեսական այդ ծրագրերը շրջանցում են մեր երկիրը` դրանից բխող բացասական հետևանքներով հանդերձ: Իսկ թե ՀՀ-ն ինչ է այս ամենին հակադրում, բացի հարևան պետություններին չարախնդալուց և ԵՏՄ-ի անդամ լինելով ԵՄ-ի հետ համագործակցելու մասին հեքիաթներ պատմելուց, պարզ չէ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր