4470 դիտում
22:37 16-03-2018
Հրավառության նյութերի վաճառքը կարգելվի ֆիզիկական անձանց համար
Հարգելի գործընկերներ,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում հրավառությունների կարգավորմանն ուղղված 2-րդ ընթերցմանը ներկայացվող նախագծերի քննարկման ժամանակ ընդունվեց իմ առաջարկը, որով հրավառության նյութեր կվաճառվեն բացառապես իրավաբանական անձանց:
Սա նշանակում է, որ հրավառության նյութեր վաճառողներին կարգելվի ֆիզիկական անձանց վաճառել հրավառության պարագաներ, իսկ խնջույքներ կազմակերպող իրավաբանական անձինք հրավառություն անելու նյութերը կգնեն միայն համայնքի կողմից տրված տարեկան թույլտվության հիման վրա և հրավառությունը կիրականացնեն իրենց մասնավոր տարածքում՝ օրվա հստակ սահմանված ժամին:
Առանց թույլտվության հրավառության նյութի վաճառքը վաճառողի համար կառաջացնի տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 250-ապատիկի չափով:
Հրավառություն իրականացնելու թույլտվության վճարի չափը կորոշի ամեն համայնքի ավագանին: Միևնույն ժամանակ, թույլտվության վճարը պետք է լինի տարեկան 50.000-300.000 ՀՀ դրամի սահմաններում:
Առանց թույլտվության հրավառություն իրականացնողը կտուգանվի առաջին դեպքի համար 300 հազարից -1 մլն ՀՀ դրամով, երկրորդ անգամ՝ 1 մլն 300 հազարից - 2 մլն դրամով:
Հուսով եմ, որ այս սահմանափակումները ինչ-որ չափով կօգնեն պահպանել քաղաքացիների երեկոյան և գիշերային հանգիստը:
Հրավառությունների կարգավորմանն ուղղված նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ ու ամբողջությամբ կընդունվի ԱԺ-ի առաջիկա հերթական լիագումար նիստերի ժամանակ:
[b]ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր
Լենա Նազարյան[/b]
Նմանատիպ նյութեր
1650 դիտում
22:29 31-08-2015
Իսպանիայի հրավառության նյութերի գործարանում պայթյուն է որոտացել. կա 3 զոհ
5397 դիտում
09:22 21-12-2016
Մեքսիկայի հրավառության նյութերի տոնավաճառում ուժգին պայթյուն է տեղի ունեցել. կան բազմաթիվ զոհեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»