211652_close_icon
views-count9260 դիտում article-date 15:20 29-01-2021

«Ծրագրում ենք 3+3 ձևաչափով համագործակցություն. Հայաստանից կառուցողական քայլեր ենք ակնկալում այս ուղղությամբ».Չավուշօղլուն՝ Արցախյան կարգավորման մասին

Թուրքիայի իշխանությունները նախատեսում են ընդլայնել համագործակցությունն Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ մինչև «3 + 3» ձևաչափ: Այս մասին հունվարի 29-ին Ստամբուլում հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ մամուլի ասուլիսում, գրում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը: «Մենք պետք է խթանենք հրադադարի ռեժիմը: Այսպիսով, մենք նախատեսում ենք այս ճանապարհին համագործակցել 3 + 3 ձևաչափով (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա)», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Չավուշօղլուն նշել է նաև, որ «Հարավային Կովկասում կայունացման պարզ ցանկությունը բավարար չէ», և «համագործակցության ընդլայնման միջոցով անհրաժեշտ է հասնել կայուն հրադադարի»: «Այս տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը բխում են բոլորի շահերից: Դա առավելագույնս ձեռնտու կլինի Հայաստանին և նրա ժողովրդին: Հետևաբար, մենք Հայաստանից կառուցողական քայլեր ենք ակնկալում այս ուղղությամբ»,-ավելացրել է Չավուշօղլուն: Նա հիշեցրել է որ Զարիֆը Թուրքիա ժամանելուց առաջ այցելել էր Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Վրաստան, որտեղ, քննարկել էր նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրները: Երկու երկրների արտգործնախարարները վերլուծել են այդ շփումների արդյունքները:

Նմանատիպ նյութեր