211652_close_icon
views-count3329 դիտում article-date 15:39 17-03-2018

Մեկնարկել են «Երևան» ձուլվածքով նոր նստարանների և աղբամանների տեղադրման և հների նորոգման աշխատանքները

Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման աշխատանքների շրջանակում 2018 թվականին երևանյան փողոցներում, այգիներում ու պուրակներում կտեղադրվեն «Երևան» ձուլվածքով 500 նոր նստարաններ և շուրջ 600 փայտյա աղբամաններ: Այժմ մեկնարկել են նախկինում տեղադրվածների մասնակի կամ հիմնանորոգման աշխատանքները: Մասնավորապես, այս տարվա ծրագրի մեկնարկից մինչ օրս մասնակի նորոգվել է «Երևան» ձուլվածքով 286 նստարան և 488 փայտյա աղբաման, իսկ հիմնանորոգվել է 16 նստարան և 9 աղբաման: Հիշեցնենք, որ «Երևան» ձուլվածքով նոր ու ժամանակակից նստարանները, ինչպես նաև աղբամանները 2012 թվականից մայրաքաղաքի արտաքին կահավորման մաս են կազմում:

Նմանատիպ նյութեր