211652_close_icon
views-count1228 դիտում article-date 18:00 08-07-2015

Մայրաքաղաքում շարունակվում են «Երևան» ձուլվածքով նոր նստարանների և աղբամանների տեղադրման և հների նորոգման աշխատանքները

Երևանի արտաքին տեսքի բարելավման աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջանների փողոցներում, այգիներում ու պուրակներում պարբերաբար ավելանում է <<ԵՐԵՎԱՆ>> ձուլվածքով նոր նստարանների և աղբամանների թիվը:  Ապրիլի 4-ից մինչև հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում տեղադրվել է թվով 478 նստարան և 562 աղբաման: Ծրագրով նախատեսվում է տեղադրել 550 նստարան և 600 աղբաման: Զուգահեռաբար նորոգվել է նախկինում տեղադրված 360 նստարան:

Նմանատիպ նյութեր