55899 դիտում
21:53 17-03-2018
ՀՀ ՃՈ պետի գլխավորությամբ հոգեբանական և ճանապարհային երթևեկության հատուկ թեսթերի միջոցով ստուգվեց 30 քաղաքացիների գիտելիքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 17-ին ճանապարհային ոստիկանությունում անցկացվեց ճանապարհային ոստիկանության ծառայողների թափուր հաստիքների համար դիմած քաղաքացիների գիտելիքների ստուգման առաջին փուլը։
Հոգեբանական և ճանապարհային երթևեկության հատուկ թեսթերի միջոցով ստուգվեց 30 քաղաքացիների գիտելիքները։
Քննությունն անցկացվում է թափանցիկ, ողջ ընթացքը տեսաձայնագրվում է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննության անցկացմանը հետևում էին ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, ՀՀ ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Նշենք, որ երկրորդ փուլի ընթացքում հատուկ հանձնաժողովը հարցազրույցի տեսքով ստուգելու է ճանապարհային ոստիկանությունում ծառայել ցանկացողների ոչ միայն մասնագիտական, այլև ֆիզիկական, մտավոր և այլ գիտելիքներ։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
8191 դիտում
19:35 31-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (02.02.2025 թ․)