211652_close_icon
views-count3492 դիտում article-date 14:39 20-03-2018

Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի նիստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 20-ին Հայաստանի արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ ուենցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերով հանձնաժողովի Երևանում գումարված նիստին: Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի նիստը, որին մասնակցում էին Ֆրանկոֆոնիայի ավելի քան 27 երկրներ ներկայացնող բարձրաստիճան պատվիրակություններ, բացեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։ Նախարար Նալբանդյանն իր խոսքում շնորհավորեց ներկաներին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ, մանրամասն ներկայացրեց հոկտեմբերին Երևանոմ կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր