3212 դիտում
20:34 20-03-2018
Միջազգային հանրային իրավունքի իրավաբանական կլինիկա կհիմնադրվի ԵՊՀ-ում. հուշագիր Կարմիր Խաչի հետ
Երեկ՝ մարտի 19-ին, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը կնքեցին փոխըմբռնման հուշագիր:
Ըստ հուշագրի՝ նախատեսվում է բազմաբովանդակ համագործակցություն՝ միտված միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում կրթության և հետազոտական գործունեության խթանմանը:
Հուշագրի շրջանակում ԿԽՄԿ-ն կաջակցի ԵՊՀ-ում միջազգային մարդասիրական իրավունքի հիմնախնդիրներին նվիրված դասընթացների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը, ինչպես նաև միջազգային հանրային իրավունքի իրավաբանական կլինիկայի հիմնադրմանը, կներգրավի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին միջազգային մարդասիրական իրավունքի հիմնախնդիրների քննարկմանը նվիրված միջոցառումներին:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, կարևորելով միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային հանրային իրավունքի հիմնախնդիրների լուսաբանումը, դրանց նկատմամբ հետաքրքրության աճի խթանումը, նշեց. «Հուշագրի կնքմամբ՝ իրավական ձևակերպում ստացավ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հետ արդեն իսկ գոյություն ունեցող համագործակցությունը, ինչը թույլ կտա դրա շրջանակում առավել արդյունավետորեն կյանքի կոչել միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային հանրային իրավունքի ոլորտում իրականացվող ծրագրերը»:
Կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցությունը կլինի արդյունավետ և շարունակական, ու ներկայիս ուսանողների՝ առաջիկայում ապագա իրավակիրառողների շրջանում կձևավորի միջազգային մարդասիրական և միջազգային հանրային իրավունքի հիմնախնդիրների առավել խոր իմացություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1637 դիտում
23:42 17-12-2021
ԱԻ նախարարն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր խաչի ընկերության պատվիրակությանը
1154 դիտում
17:07 23-04-2014
Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ ԵՊՀ գրադարանի մուտքի մոտ կհիմնադրվի երախտիքի ծառուղի
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
973 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»