4032 դիտում
09:42 21-03-2018
Հայաստանից ԱՄՆ ապրանք արտահանելը կհեշտանա. «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգները, աջակցելով Հայաստանի տնտեսության զարգացմանը, հայաստանցի գործարարներին արտոնյալ պայմաններ է տրամադրում ԱՄՆ հայկական արտադրանքի որոշ տեսակներն արտահանելու համար: Սակայն, առանց հատուկ գիտելիքների գործարարներից շատերն այդ պայմաններից չեն օգտվում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4308149.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Խնդրին փորձել են լուծում տալ Վաշինգտոնում անցած ԱՄՆ-Հայաստան Առևտրի ու ներդրումների խորհրդի նիստի ընթացքում, պատմում է հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Հովհաննես Ազիզյանը.
«Մենք պայմանավորվեցինք քննարկել, թե ինչպես է հնարավոր աջակցել հիմնականում հայկական մանր ու միջին բիզնեսի արտահանողներին և օգնել իրենց այդ գործընթացների փաստաթղթային ապահովումն իրականացնել»:
Հայաստանի համար Միացյալ Նահանգները կարևորագույն տնտեսական գործընկերներից մեկն է, նշում է Հովհաննես Ազիզյանը: Նրա խոսքով, 2017 թվականին հայ-ամերիկյան առևտրային շրջանառությունը զգալի ավելացել է.
«2017 թվականին ապրանքների առումով առևտրաշրջանառությունը 200 միլիոն դոլարից ավել է եղել, որը նախկին տարվա համեմատ 70 տոկոսի աճ է»:
Վաշինգտոնում անցած հանդիպումը ցույց տվեց, որ թե՛ Հայաստանում, թե՛ Միացյալ Նահանգներում շահագրգռված են խորացնել տնտեսական գործընկերությունը:
«Խորացումը նշանակում է ոչ միայն առևտրաշրջանառության կամ ներդրումային որոշակի ակտիվության ապահովում այլ նաև շատ դեպքերում դիվերսիֆիկացում»,- նշում է փոխնախարարը:
Այսօր Հայաստանից Միացյալ Նահանգներ են արտահանվում ոչ միայն երկրում արտադրված ապրանքներ այլև՝ ծառայություններ, որոնց թվում հաշվառվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, ծրագրավորման արտադրանքը: Հենց այդ ուղղությամբ հայ-ամերիկյան համագործակցությունն ունի լուրջ ներուժ:
Հայկական կողմը նաև հավաստիացնում է, որ Երևանին Միացյալ Նահանգների հետ տնտեսական համագործակցության զարգացման հարցում որևէ կերպ չի խոչընդոտում Մոսկվայի կողմից ստեղծված Եվրասիական տնտեսական միությունում անդամակցությունը.
«Հանդիսանալով Մաքսային միության անդամ, դու ունես որոշակի գործընթացներով սահմանափակումներ, որոնք վերաբերում են ազատ առևտրի ռեժիմին, մաքսասակագնային գործընթացներին: Իսկ ինչ վերաբերում է մյուս աշխատանքի ուղղություններին, ապա դրանց համար դու ունես մաքսիմալ ազատություն»:
Նմանատիպ նյութեր
1314 դիտում
10:52 25-03-2020
Հիմնադրամների հաշվետվության հրապարակման գործընթացը կհեշտանա
4448 դիտում
11:01 05-03-2022
ՀՀ քաղաքացիություն տրամադրելու կարգը կհեշտանա. «Ժողովուրդ»
4051 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը