3904 դիտում
11:13 22-03-2018
Վաշինգտոնում կայացել է Հայ-ամերիկյան առևտրի և ներդրումների խորհրդի նիստը
Մարտի 19-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի գրասենյակում, տեղի ունեցավ Հայ-ամերիկյան առևտրի ու ներդրումների խորհրդի նիստը, որին հայկական պատվիրակության կազմում մասնակցեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը: Հայ-ամերիկյան առևտրի ու ներդրումների խորհրդի հիմնադրումից ի վեր (2015թ.) կողմերի միջև սա երկրորդ հանդիպումն էր:
Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, պատվիրակության կազմում ներգրավված էին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ Աշխատանքի ու սոցիալական հարցերի, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններից, Սննդամթերքի անվտանգության ծառայությունից և Պետական եկամուտների կոմիտեից:
Ամերիկյան պատվիրակությունը ղեկավարում էր ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի տեղակալ Դանիել Մուլանին: Ամերիկյան կողմից նիստին ներկա էին ԱՄՆ Պետքարտուղարության, Գյուղատնտեսության, Աշխատանքի ու Առևտրի դեպարտամենտների, ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության, Սննդամթերքի ու դեղորայքի տեսչության ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ:
Առևտրի ու ներդրումների խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցավ նաև կլոր սեղան-քննարկում մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նիստի ավարտին խորհուրդն ամփոփեց ԱՄՆ-Հայաստան առևտրային օրակարգը ու հստակեցրեց հետագա քննարկումների ու խորհրդակցությունների ոլորտները:
Մարտի 20-ին ՀՀ պատվիրակությանը` ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանի և Տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի գլխավորությամբ, հյուրընկալեց Տնտեսական և առևտրային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մանիշա Սինգը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՄՆ պետքարտուղարի առաջին փոխտեղակալ Բրայան ՄըքՖիթերսը ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: Երկու կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ առկա է առևտրի ու ներդրումների ներկա ծավալներն ընդլայնելու երկուստեք պատրաստակամություն:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Առևտրի ու ներդրումների խորհրդի նիստի արդյունքներին և երկկողմ տնտեսական համագործակցության այնպիսի առաջնային ուղղություններին, ինչպիսին են տեղեկատվական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան և գինեգործությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3289 դիտում
11:36 19-03-2018
Վաշինգտոնում կմեկնարկի Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երկրորդ նիստը
1485 դիտում
16:32 16-09-2020
Կայացել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստը
1045 դիտում
22:16 04-03-2024
Վաշինգտոնում կկայանա ՀՀ և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1027 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր