1729 դիտում
20:22 22-03-2018
Արցախյան շարժմանը նվիրված՝ Ստեփանակերտում լուսանկարչական ցուցահանդես կկազմակերպվի
Մայիսի 9-ին հաղթանակի օրվան նվիրված տոնական միջոցառումների ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի պատկերասրահում տեղի է ունենալու Լևոն Աթոյանցի լուսանկարչական ցուցահանդեսը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների բաժնի վարիչ Երազիկ Դանիելյանն՝ ավելացնելով, որ ցուցահանդեսն Արցախում կազմակերպվում է առաջին անգամ, որին ներկայացվելու է 100 լուսանկար. թեմատիկան արցախյան շարժումն է:
Նրա խոսքով՝ ցուցահանդեսի կազմակերպման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են:
[url=http://artsakhpress.am/arm/news/82926/arcakhyan-sharzhmany-nvirvats-stepanakertum-lusankarchakan-cucahandes-kkazmakerpvi.html]Artsakhpress.am[/url]
Նմանատիպ նյութեր
6530 դիտում
20:30 21-09-2017
Ստեփանակերտում կրկին հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք կկազմակերպվի. կժամանի նաև հնդիկ պարուհի
3735 դիտում
16:03 27-03-2018
Ստեփանակերտում առաջին անգամ Այվազովսկու կտավների ցուցահանդես կկազմակերպվի
1679 դիտում
12:40 14-12-2021
Դուք ավանդ ունեք արցախյան շարժմանը, արցախյան առաջին պատերազմում. Ռոբերտ Քոչարյանը՝ Գուրգեն Մելիքյանին
Այս բաժնից
2116 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր