6530 դիտում
20:30 21-09-2017
Ստեփանակերտում կրկին հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք կկազմակերպվի. կժամանի նաև հնդիկ պարուհի
Սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտում տեղի կունենա հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ցուցահանդես-վաճառքի կազմակերպման պատասխանատու, «Dreams» ընկերության տնօրեն Նավադ Անսարին ասել է, որ վաճառքում ձևավորվելու է շուրջ 25 տաղավար` 16 հնդիկ գործարարի մասնակցությամբ:
«Տաղավարներում ներկայացված է լինելու հնդկական կահույքի, զարդերի, հագուստի, անկողնային պարագաների, սննդի և դիմահարդարման պարագաների բազմազան տեսականի»,- ասել է Ն. Անսարին և հավելել, որ այն գործելու է մինչև հոկտեմբերի 3-ը:
Ն. Անսարին նշել է նաև, որ տարեցտարի արցախցիների կողմից հնդկական ապրանքատեսականու նկատմամբ զգալի հետաքրքրություն է նկատվում:
«Արդեն երրորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսի նորույթներից կլինի հնդիկ պարուհու և դհոլահարի ներկայացումները, ովքեր կփորձեն տոնական բարձր տրամադրություն հաղորդել մասնակիցներին ու այցելուներին, ինչպես նաև ցանկացողներին կսովորեցնեն հնդկական պարեր»,-տեղեկացրել է Ն. Անսարին:
Նշենք, որ հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառքը կազմակերպվելու է Ստեփանակերտի Տիգրան Մեծի 10 հասցեում (հարկային ծառայության շենքի հարևանությամբ):
[url=http://artsakhpress.am/arm/news/72906/stepanakertum-krkin-hndkakan-apranqneri-cucahandes-vatcharq--kkazmakerpvi-kzhamani-naev-hndik-paruhi.html]Artsakhpress.am[/url]
Նմանատիպ նյութեր
2962 դիտում
18:58 13-05-2015
Հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք՝ Երևանում
Այս բաժնից
1003 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1015 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք