211652_close_icon
views-count1960 դիտում article-date 13:50 23-03-2018

ՏՄՊՊՀ-ն պետք է լինի ապաքաղաքական մարմին. Արտակ Շաբոյանը մերժեց ՀՅԴ-ի առաջարկը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) մասնագիտական կառույց է, ուստի այն պետք է լինի ապաքաղաքական: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի առաջարկին, որ ՏՄՊՊՀ անդամներից մեկի թեկնածությունը ներկայացնեն ընդդիմադիր պատգամավորները: «Այս առաջարկը չի ընդունվել, քանի որ հանձնաժողովը մասնագիտական կառույց է, վարչական մարմին է համարվում և կարծում ենք, որ Հանձնաժողովը պետք է լինի ապաքաղաքական: Մենք առաջարկում ենք պահպանել տարբերակը, որ բոլոր անդամների թեկնածությունը ներկայացվի վարչապետի կողմից ԱԺ-ին»,-ասաց նա: «Մենք նախատեսում ենք, որ այն դեպքերում երբ տարբեր ապրանքային շուկաներում տնտեսվարողների կշիռը 20 տոկոսից ցածր է, այդ դեպքում՝ նրանց միջև պայմանավորվածությունները չհամարվեն հակամրցակցային: Առաջարկ է արվել դա հանել, բայց նախ դա ԵՏՄ կարգավորումներում է այդպես, նաև հիմնավորում է բերվել, որ եթե փոքր տնտեսվարողներ են, ապա մրցակցության տեսանկյունից ռիսկեր չի ներկայացնում»,-ընդգծեց Շաբոյանը:

Նմանատիպ նյութեր