11073 դիտում
23:00 23-03-2018
Թուրք երգչուհին ազատազրկվել է՝ երգում Էրդողանին հիշատակելու համար
Թուրք երգչուհի Զուհալ Օլջայն ազատազրկվել է՝ իր երգում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշատակելու համար։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Աղբյուրը մանրամասնում է, որ 2016 թվականին Օլջայը ելույթի ժամանակ փոխել է երգի տեքստը և երգել «Ռեջեփ Թայիփ Էրդողան, ամեն ինչ դատարկ է, ամեն ինչ սուտ։ Մի օր այս կյանքը կավարտվի, և դուք կասեք․ «Սա երազ էր»։ Ինչպես նաև երգի կատարման ընթացքում միջնամատ է ցույց տվել։
Երգչուհին հերքել է մեղադրանքն ու պնդել, որ ինքը փոխել է բառերը բացառապես հանգերի համար, իսկ վիրավորական ժեստն ուղղված է եղել առաջին շարքում նստած հանդիսատեսներից մեկին, որը նկատողություն է արել իրեն։
Թուրքիայում նախագահի հասցեին հնչեցված անարգանքը պատժվում է տուգանքով կամ 1-ից մինչև 4 տարի ազատազրկմամբ։
Այս մեղադրանքի համար երգչուհի Օլջայն ազատազրկվել է 10 ամսով, մինչդեռ մեղադրողը 4 տարի էր պահանջել։
Նմանատիպ նյութեր
2187 դիտում
18:15 24-02-2016
Հանրահայտ թուրք ֆուտբոլիստ Հաքան Շուքյուրը կարող է ազատազրկվել Էրդողանին քննադատելու համար
1843 դիտում
16:06 20-03-2015
Էրդողանին գաղտնալսած մարդիկ կարող են ցմահ ազատազրկվել
Այս բաժնից
616 դիտում
14:44 21-12-2024
ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները, արձանագրելով խախտումներ
640 դիտում
14:29 21-12-2024
Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
778 դիտում
13:17 21-12-2024
Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածում է Կազանի բնակելի համալիրին