4547 դիտում
11:17 24-03-2018
Հայոց ցեղասպանության մասին հոլովակը կներկայացվի Կաննի կինոփառատոնի ծրագրի շրջանակներում
Ուկրաինայի հայերի միության հայոց ցեղասպանության մասին հոլովակը կներկայացվի Կաննի 71-րդ կինոփառատոնի ծրագրի շրջանակներում: «Շնորհակալություն նորից բարգավաճելու հնարավորության համար: Հայեր» անվանումով հոլովակը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Անդրանիկ Բերբերյանի եւ Անդրեյ Լիդագոսվսկու 2D անիմացիան նռան հատիկի կերպարով է ստեղծված:
[url=http://analitikaua.net/2018/sotsialnyiy-rolik-soyuza-armyan-ukrainyi-v-programme-cannes-short-film-corner]AnalitikaUA.net[/url]-ի փոխանցմամբ՝ «Շնորհակալություն նորից բարգավաճելու հնարավորության համար: Հայեր» անվանումով հոլովակը Ուկրաինայում և արտերկրում միանգամից մի քանի փառատոնների ծրագրերում է ընդգրկվել:
Դրանցից են Ուկրաինայի Molodiya Festival սոցիալական գովազդի փառատոնը, KLIK անիմացիայի միջազգային փառատոնը, Reanimania անիմացիոն կինոյի ամենամյա բաց միջազգային հայկական փառատոնը:
Ինչպես նշել է ուկրաինացի պրոդյուսեր, ռեժիսոր Անդրանիկ Բերբերյանը՝ «Սա ցույց է տալիս, որ աշխարհը ընդունում է մեր նոր հաղորդակցության ուղին և պատրաստ է միանալ դրան՝ ավելի մոտենալով հայ ժողովրդին, նրա մշակույթին»:
Նմանատիպ նյութեր
1533 դիտում
23:59 11-04-2015
Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի ժյուրին կգլխավորի Իզաբել Ռոսելինինին
4073 դիտում
23:16 30-03-2018
Հայոց ցեղասպանության մասին հոլովակը Հնդկաստանի միջազգային փառատոնում լավագույնն է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1608 դիտում
18:00 06-04-2015
Կաննի հեղինակավոր կինոփառատոնի կազմակերպիչները արգելել են սելֆի անել հռչակավոր կարմիր գորգի վրա
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
940 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»