4031 դիտում
23:16 30-03-2018
Հայոց ցեղասպանության մասին հոլովակը Հնդկաստանի միջազգային փառատոնում լավագույնն է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուկրաինայի հայերի միության հայոց ցեղասպանության մասին հոլովակը լավագույնն է ճանաչվել Հնդկաստանի միջազգային փառատոնում, հաղորդում է [url=http://analitikaua.net/2018/animatsionnyiy-rolik-soyuza-armyan-ukrainyi-luchshiy-na-global-india-international-film-festival]AnalitikaUA.net-[/url]ը:
Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված Ուկրաինայի հայերի միության «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորություն տալու համար, հայեր» հոլովակը Հնդկաստանում կայացած միջազգային փառատոնում առաջին տեղն է զբաղեցրել:
Փառատոնը տեղի է ունեցել մարտի 24-25-ը Հնդկաստանի Պունա քաղաքում:
Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ Անդրանիկ Բերբերյանի եւ Անդրեյ Լիդագովսկու (հեղինակները) աշխատանքը կցուցադրվի մայիսին՝ Կաննի 71-րդ կինոփառատոնի արտամրցութային ծրագրերի շրջանակում:
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ մշակույթը ավանդաբար իրենց կազմակերպության ուշադրության կենտրոնում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4481 դիտում
11:17 24-03-2018
Հայոց ցեղասպանության մասին հոլովակը կներկայացվի Կաննի կինոփառատոնի ծրագրի շրջանակներում
2457 դիտում
13:18 10-02-2014
Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել. տեսանյութ
Այս բաժնից
886 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
676 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
769 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը