211652_close_icon
views-count3734 դիտում article-date 09:53 03-07-2021

Պահպանելով հայկական ազգագրության ակունքները. Երևանում բացվեց «Դրվագներ ինքնության. տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսը . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն,  գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում: Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:

Խոսենք հայկական մշակույթի ու ազգագրության գեղեցիկ տարրերից տարազի մասին:Հայկական ազգային տարազը, անցնելով պատմական զարգացման երկար ուղի, հանդիսացել է նրա ինքնապահպանման ազդակներից մեկը։ Գտնվելով Արևելքի և Արևմուտքի ոճերի բախման և համադրման տարածքում ոչ միայն փոխառել նաև շատ հաճախ ներգործուն դեր է ունեցել հարևան ժողովուրդների տարազի վրա։

Նույնիսկ օտար փոխառությունների անհրաժեշտության դեպքում, հայ ժողովուրդը միշտ ստեղծարար մոտեցում է ունեցել ըստ իր տոհմային ճաշակի և դարավոր ավանդությունների։ Հատկապես հայ կնոջ ավանդապահության շնորհիվ, որը ցուցաբերել է ինքնուրույն ճաշակ, ձևերի և գույների նրբաճաշակություն, ներդաշնակության բնածին նրբազգացություն, միշտ խորշել է անբովանդակ, անհեթեթ ձևերից։

Ըստ տարածաշրջանների տարազը կարելի է բաժանել երկու հիմնական շրջանների՝ արևմտահայերի և արևելահայերի։ Որոնք էլ իրենց հերթին բաժանվում են ըստ առանձին տարածաշրջանների։Արևմտահայերի տարազը գլխավորապես բաժանվում է երկու շրջանի․Արևելյան նահանգների՝ Տարոնի (ներառյան Սասունը), Բարձր ՀայքիՎասպուրականի և Բաղեշի շրջանները․Արևմտյան նահանգների՝ Սեբաստիայի, Կեսարիայի, Կիլիկիայի, իսկ հարավում՝ Խարբերդի և Տիգրանակերտի շրջանները։Առաջին շրջանը ավելի հարազատ է պահել հայկական տարազի ավանդությունները․ երկրորդում՝ զգացվում է անատոլիական որոշ ձևերի ազդեցությունը։Արևելահայ տարազը կարելի է բաժանել երեք շրջանի․Սյունիք-Արցախյան, Զանգեզուրի․ԱյրարատիԳողթան գավառի (Ագուլիս, Օրդուբադ), Գանձակի, Գուգարքի, Շիրակի, Ջավախքի։ Տարազի պատմությունն ու ձևերը բացահայտելու համար ինչպես մեր երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս հաճախակի կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, մասնավորապես՝ սեմինարներ, կլոր-սեղան քննարկումներ, ցուցահանդեսներ և այլն:Խոսենք մի շատ յուրօրինակ ու հետաքրքիր ցուցահանդեսի մասին,որը կազմակերպել էր Հայաստանի Պատմության պետական թանգարանը: Այսպիսով սույն թվականի հուլիսի 1-ից Կառավարության թիվ 2 շենքում (արտաքին գործերի նախարարություն նախկին շենք) ներկայացնում է «Դրվագներ ինքնության. տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի ունեցավ ս.թ հունիսի 30-ին: Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ,մշակութային գործիչներ, ազգագրագետներ ու արվեստասեր հասարակություն՝մասնակցելու այս գեղեցիկ ու յուրահատուկ միջոցառմանը:

Ցուցահանդեսի բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:Նա իր խոսքում մասնավորապես ասաց. <<Փորձել ենք համադրել նաև առօրյա հագուստը և շքեղ, տոնական հագուստը, բարձր խավի, եվրոպական ազդեցության հագուստը և գեղջկական հագուստ, որոնք պատրաստվել են ավանդական եղանակներով>>:

Ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 140 տարազ։ Մեկ ամիս շարունակ  բացի ցուցադրությունից, Դավիթ Պողոսյանի խոսքով, իրականացվելու են նաև կրթական ծրագրեր, դասախոսություններ, ժամանակ առ ժամանակ տարազները փոփոխվելու են, լինելու են դասախոսություններ, քննարկումներ, որոնց միջոցով ի ցույց են հանելու այն տարազները, որոնք այստեղ տեղ չեն գտել։ Նշենք, որ ցուցահանդեսի հովանավորն է Կոնվերս Բանկը։

Իր ելույթի վերջում Դավիթ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին, Կոնվերս Բանկի տնօրինությանը  գեղեցիկ հուշարձան շենքն իրենց տրամադրելու և այս հավաքածուն արժևորելու համար։Խոսելով ցուցահանդեսի մասին,ապա կարող ենք ասել,որ այստեղ ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի հիմնական հավաքածուից ընտրված տարազային համալիրներ, առանձին զգեստի մասեր, արդուզարդի պարագաներ, արխիվային լուսանկարներ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվելու հանրությանը:

Հավաքածուն հնարավորություն է տալիս  հանգամանալից պատկերացում կազմել հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի ավանդույթների մասին։ Դրանցում բացահայտվում են ոչ միայն տարազի սերտ կապն անցյալի և հավաքական հիշողության հետ, այլև հայ ազգի ճկուն մշակութային փոխառնչությունները և տեղացի արհեստավորների զարգացած գեղագիտական ճաշակը։

Ցուցադրությունում փորձ է արվել վերանայել հայկական տարազի գաղափարային կողմերը՝ դիտարկելով դրանք մշակութաբանական և քաղաքական դիրքերից։

Ավանդական հագուստի ձևաչափերի, պատկերագրությունների և կառուցվածքների համեմատական ներկայացումն այստեղ հնարավորություն է ընձեռում որոշակի պատկերացում կազմել հայկական համայնքների  ներքին հարաբերությունները ձևավորող արժեհամակարգերի մասին։ Ուստի ցուցահանդեսում շեշտադրված են ոչ միայն աշխարհագրական տարբեր շրջանների տարազային ընդհանրություններն ու օրինաչափությունները, այլևս դրանք «հակասություններն» ու զանազանությունները։«Նախկին մշտական ցուցադրության մեջ հատկապես ներկայացված էին կանացի շքեղ տարազները։ Որոշեցինք այստեղ ներկայացնել նաև առօրյա, տղամարդու, մանկական հագուստներ։

Գարիկ Ավետիսյան Լուսանկարները՝ Հայաստանի Պատմության թանգարանի միջոցառումների կազմակերպման պատասխանատու Հասմիկ Վարդանյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր