211652_close_icon
views-count8995 դիտում article-date 12:21 25-03-2018

Սանկտ Պետերբուրգում հրդեհի հետևանքով տանը մենակ գտնվող 2 մանկահասակ երեխա է մահացել

ՌԴ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հրդեհի փաստով, ինչի հետևանքով 2 մանկահասակ երեխա է մահացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեկ՝ մարտի 24-ի ուշ երեկոյան, Սանկտ Պետերբուրգի Գակելևսկայա փողոցի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել, որում եղել են տանը մենակ 5-ամյա աղջիկն ու նրա 2-ամյա եղբայրը: Դժբախտաբար, երեխաներին չի հաջողվել փրկել, նրանք մահացել են շտապօգնության ավտոմեքենայի մեջ՝ հիվանդանոցի ճանապարհին: Աղբյուրի տեղեկություններով՝ երեխաերի ծնողները այդ պահին գտնվել են աշխատանքի վայրում:

Նմանատիպ նյութեր