211652_close_icon
views-count34540 դիտում article-date 21:22 25-03-2018

Սյունիքի մարզում 25-ամյա վարորդը ԳԱԶ-69-ով բախվել է բնակելի տան պատին, այնուհետև հաստաբուն ծառին և կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ մարտի 22-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 22:15-ի սահմաններում, 25-ամյա Էրիկ Ավագյանը՝ իր վարած ԳԱԶ-69-Ա մակնիշի 06 DO 090 համարանիշի ավտոմեքենայով, Գորիսի Անկախության փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 63 տան պատին, այնուհետև հարվածել հաստաբուն ծառին և կողաշրջվել: Վթարի հետևանքով Է. Ավագյանն ու նրա ուղևոր՝ 25-ամյա Գոռ Մելքումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր