5232 դիտում
15:46 26-03-2018
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 24-ից 26-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 24-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։
Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման 17, մարմնական վնասվածք հասցնելու 14, անձնական ունեցվածքի գողության 12, խուլիգանության 3, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, ապօրինի ծառահատման և ավտոմեքենայի փախցնելու 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու 2 և բնակարանային գողության 1 դեպք:
Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նմանատիպ նյութեր
1362 դիտում
18:48 03-03-2014
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 1-ից 3-ը)
1348 դիտում
13:43 04-03-2014
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 3-ից 4-ը)
1190 դիտում
19:32 05-03-2014
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 4-ից 5-ը