211652_close_icon
views-count1154 դիտում article-date 19:32 05-03-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 4-ից 5-ը

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության 10 և յուրացման 3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 11 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և կողոպուտի 1-ական դեպք: Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր