211652_close_icon
views-count2832 դիտում article-date 16:49 26-03-2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ցավակցել է Կեմերովոյի ողբերգության կապակցությամբ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցություն է հայտնել Կեմերովոյի առևտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/26/1092266/]հրդեհի [/url]կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, ասված է ՀԱՊԿ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: «Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ, ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի անունից անկեղծ և խորը ցավակցություն եմ հայտնում՝ Կեմերովոյի առևտրի կենտրոնում բազմաթիվ մարդկային զոհերի հետ կապված»,- նշված է նրանում: Յու. Խաչատուրովը նաև ցավակցել է զոհերի հարազատներին ու մտերիմներին:

Նմանատիպ նյութեր