Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար։ Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն՝ հղում անելով կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովին։
Լրագրողների հետ հանդիպմանը վերջինս հայտնել է, որ ՀԱՊԿ ոչ պաշտոնական նիստում հարցի քննարկման արդյունքում միաձայն որոշում է կայացվել Յ. Խաչատուրովին մայիսի 2-ից այդ պաշտոնում նշանակելու մասին։