ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ելույթ կունենա ՌԴ Պետդումայում
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հուլիսի 13-ին ելույթ կունենա Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ:
Այս մասին հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը: Ելույթի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադառնալու է կազմակերպության գործունեության առաջնահերթություններին և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքներին: