2793 դիտում
20:45 26-03-2018
«Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ» կազմակերպության նախագահն այցելել է Սփյուռքի նախարարություն
Մարտի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ (ԱՀՀՀ) կազմակերպության նախագահ, ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Խաչիկ Տեր-Ղուկասյանին և ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի պատվո նախագահ Ռուբեն Քեշիշյանին:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց ազգային գործիչների՝ Արգենտինայի հայ համայնքի պահպանմանն ու Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված հայանպաստ գործունեությունը, պատշաճ ուշադրությունը լեզվի և ինքնության պահպանության հարցերին:
Խաչիկ Տեր-Ղուկասյանը ներկայացրեց մեկ տարի առաջ Արգենտինայի հայ համայնքի ութ կազմակերպությունների նախաձեռնությամբ ստեղծված ԱՀՀՀ կառույցի իրականացրած աշխատանքները, խոսեց առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին:
Քննարկվեցին Արգենտինայում 2018թ. Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100, Երևանի 2800, ՀՀ սփյուռքի նախարարության 10 ամյակների հոբելյանական միջոցառումների կազմակերպման հարցեր:
Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ (ԱՀՀՀ) կազմակերպության նախագահը պատրաստակամություն հայտնեց ակտիվացնել համագործակցությունը նախարարության հետ, հոբելյանական օրերին մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, ֆլեշմոբեր կազմակերպել:
Նմանատիպ նյութեր
2669 դիտում
20:36 25-09-2017
«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն
2771 դիտում
18:32 25-09-2017
«Վարդանանց ասպետներ» կազմակերպության պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն
24980 դիտում
19:26 10-02-2020
1894 երեխայի թույլ չի տրվել մուտք գործել կրթական հաստատություններ. Առողջապահության նախարարություն
Այս բաժնից
1207 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1171 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1000 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը