2774 դիտում
18:32 25-09-2017
«Վարդանանց ասպետներ» կազմակերպության պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն
Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ի «Վարդանանց ասպետներ» կազմակերպության նորընտիր ավագ ատենապետ Գերի Զամանիկյանին, ավագ դպրապետ Ռիչարդ Նորսիկյանին, նախկին ավագ սպարապետ Սթիվ Քրաջյանին և կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Գոհար Պալյանին:
Ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարարը կարևորեց «Վարդանանց ասպետներ» կազմակերպության հետ սերտ համագործակցությունը և կրթական, մշակութային համատեղ ծրագրերի իրականացումը: Նախարարը մասնավորապես նշեց. «Շատ ուրախ եմ, որ եկաք: Մեզ համար մեծ պատիվ է մեր լավագույն կազմակերպություններից մեկի ներկայացուցիչների մասնակցությունը«Հայաստան-Սփյուռք» համաժողովին: Շատ կարևոր է սփյուռքի համախմբումը և մեկտեղումը, միասնականության զորացումը: Սփյուռքում հայկական համայնքը հայ պահելու համար մենք պետք է օգնենք պահպանել լեզուն, մշակույթը, հավատքը, ընտանիքը: Մենք ծրագրեր ենք մշակում, որպեսզի Սփյուռքը ավելի մոտենա Հայաստանին, Հայաստանն էլ՝ Սփյուռքին»:
Նախարարը ներկայացրեց Սահմանապահ գյուղերին աջակցության» ծրագիրը և առաջարկեց 44 գյուղերից ընտրել մեկն ու այն դարձնել «Վարդանանց ասպետներ»-ի գյուղ, շենացնել այն, մանկապարտեզ, դպրոց վերանորոգել, սոցիալական ծրագրեր իրականացնել:
«Վարդանանց ասպետներ» կազմակերպության ավագ ատենապետ Գերի Զամանիկյանը շնորհակալություն հայտնեց նախարարին հանդիպման համար և հավելեց. «Մեզ համար մեծ պատիվ է ներկայանալ Ձեզ, և ուզում եմ մեր երախտագիտությունը հայտնել հրավերի համար: Մասնակցեցինք հայապահպանությանն ուղղված թեմատիկ նիստերին, զեկուցումները բավականին ընդգրկուն էին, հետաքրքիր: Հայապահպանությունը առաջնահերթություն է մեզ համար: Սփյուռքում ձուլումը արագ և դյուրին է, որովհետև երիտասարդությունը օտար շրջանակի մեջ է գտնվում, կորցնում ենք լեզուն: Խառնամուսնությունները նույնպես քայքայում, թուլացնում են համայնքը:Այդ տեսանկյունից համաժողովում բարձրացված հարցերը խիստ կարևոր և առաջնային են: Սփյուռքը ուժեղ է Հայաստանով, Հայաստանը՝ Սփյուռքով: Մեծ սիրով և պատրաստակամությամբ ընդունում ենք սահմանապահ գյուղերին աջակցության Ձեր առաջարկը»:
Կազմակերպության ավադ դպրապետ Ռիչարդ Նորսիկյանը, ով նաև «Նոր գեղի» հայրենակցական միության նախագահն է, նշեց, որ նախօրեին եղել են Նոր Գեղիում և աջակցում են տեղի մանկապարտեզի սրահի նորոգման աշխատանքներին: «Միության անդամները 300-400 հոգի ամեն տարի հավաքվում են Դեթրոյթում, մասնակցում են բարեգործական հավաքներին ու հետագա գործունեության ծրագրեր մշակում»:
«Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը հիմնադրվել է 1916թ., գրասենյակներ ունի ԱՄՆ-ում, Կանադայում, 2016թ.-ից նաև՝ Հայաստանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2236 դիտում
18:46 18-09-2018
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ղեկավարությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2672 դիտում
20:36 25-09-2017
«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն
Այս բաժնից
889 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
478 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
733 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը