211652_close_icon
views-count2672 դիտում article-date 20:36 25-09-2017

«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին, փոխնախագահներ Գոռ Կարախանյանին և Արսեն Քասակյանին: Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց կազմակերպության, և հատկապես ղեկավարների ակտիվ քաղաքական , գիտական և հասարակական գործունեությունը, հայապահպանության ուղղությամբ նրանց ջանքերը: Նա մասնավորապես նշեց. «Հայ երիտասարդները պետք է անպայման տեսնեն Հայաստանը, կապվեն Հայրենիքի հետ: Կարևոր է, որ երիտասարդները հայերեն խոսեն: Ուծացման վտանգը չափազանց մեծ է: Պետք է ամրացնել, հզորացնել համայնքը, կազմակերպել այն ըստ մասնագիտությունների, մասնագիտական միավորումներ ստեղծել: Սփյուռքի ներուժը պիտի օգտագործենք Հայաստանը հզորացնելու համար, Հայրենիք բերենք մեր հայրեակիցների գիտելիքը, մշակույթը, փորձը»: Յուրի Նավոյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար, և նշեց, որ սեպտեմբերի 7-ին կազմակերպությունը Մոսկվայում համաժողով է անցկացրել՝ սփյուռքի հիմնախնդիրների և հեռանկարների վերաբերյալ, խոստացավ, որ այդ համաժողովները կդառնան համահայկական օրակարգի առաջնահերթությունները քննարկելու և լուծման ուղիներ նախանշելու ամենամյա հարթակ:

Նմանատիպ նյութեր